Դեղաբույսեր
Պղպեղ սև` բուժիչ համեմունք. 168.am
Պղպեղազգիների ընտանիքի (piperaceae) առավել հայտնի տեսակները երեք են. Սև (Piper nigrum), Կուբեբի (P. cubeba) և պղպեղ երկար (P. longum)։ Երեքն էլ 4-9 մ բարձրությամբ մագլցող բույսեր են։
Պղպեղ երկարը բնության մեջ հանդիպում է Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Մոլուկյան և Մեծ Զոնդի կղզիներում։ Պտղաբույլերի երկարությունը մոտ 5 սմ է, տրամագիծը` 0,5 սմ, դրանք բաղկացած են մանր, կանաչավուն կիպ սերտաճած սերմերից։ Պտղաբույլը հավաքում և չորացնում են նախքան հասունանալը։ Պղպեղ երկարի չորացրած պտղաբույլը շատ ավելի կծու է, քան պղպեղ սևը, և դա է պատճառը, որ հազարամյակներ առաջ հարգի է եղել հին Պարսկաստանում, Հայաստանում, Առաջավոր Ասիայում, Հունաստանում և Հռոմում։
Միջնադարում պղպեղ երկարի առևտուրը մեծ ծավալներ է ունեցել, իսկ հաջողակ առևտրականներին անվանել են «Պիպերացի»։ Մեր օրերում պղպեղ երկարն օգտագործվում է հիմնականում այն վայրերում, որտեղ հանդիպում է բնության մեջ, և Հեռավոր Արևելքում։
Պղպեղ Կուբեբի հայրենիքը Մեծ Զոնդի կղզիներն են (Ջավա, Սումատրա և այլն), որտեղ այն մշակվում է։ Հնում ունեցել է մեծ պահանջարկ` որպես համեմունք և բուժիչ հատկություններ ունեցող բույս։ Հազարամյակներ առաջ հնդիկներն օգտագործել են բույսը միզուղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ 19-րդ դարում բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են Ջավա կղզու վրա ապրող անգլիացի զինվորականները, հետագայում բույսն ընդգրկվել է մի շարք եվրոպական երկրների դեղաբանական ցանկերում։ Պղպեղ Կուբեբի պտուղը տարբերվում է պղպեղ սևից նրանով, որ ունի երկարավուն բարակ ելուստ-սերմնարան, որը չի անջատվում չոր պտղից։ Պղպեղ
Կուբեբի սուր այրող համը բնորոշվում է ոչ թե պիպերինով, որը պարունակվում է սև պղպեղում, այլ կուբեբինով և կամֆորայի բուրմունքը հիշեցնող նյութերով։ Սև պղպեղի հայրենիքը Հնդկաստանի հարավ-արևմտյան ափերին գտնվող Մալաբար մարզի անտառներն են։ Մշակվում է աշխարհի բոլոր արևադարձային գոտիներում։ Պտղաբերում է երրորդ տարում, բերքատվությունը հասնում է առավելագույնին (3,5կգ` մեկ թփից), 7-9-րդ տարում։
Պտուղները հավաքում են մինչև հասունանալը` երբ դրանք կանաչ կամ դեղին են, բերքահավաքի ժամանակը մի քանի ամիս է, քանի որ պտուղներն անհավասարաչափ են հասունանում։ Չորացման շրջանում պտուղը սկզբից` կարմրում, իսկ հետո սևանում և կնճռոտվում է։ Որպես համեմունք` օգտագործվում է չորացրած ամբողջական սերմը կամ կճեպից ազատված միջուկը, որը հայտնի է սպիտակ պղպեղ անվանմամբ։
Պղպեղ սևն ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող համեմունքն է։ Պարունակում է 5-9 տոկոս պիպերին, մինչև 4 տոկոս եթերային յուղ, ացետիլքոլին, քոլին, բուրավետ խեժեր, ալկալոիդներ, օսլա, քրոմ և այլն։ Պղպեղ սևից ստացված պատրաստուկներն ունեն մարսողությունը կարգավորող ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող, արյունաստեղծ, վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն, նաև հակակարկամային, հիպոտենզիվ հատկություն։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում են պղպեղ սևի ցավազրկող, հակաբորբոքային հատկությունները։
Ժողովրդական դեղատոմսեր
Բարձր ներգանգային ճնշում. Օրը մեկ անգամ 5-10 րոպե ծամեք 4-6 հատ պղպեղի պտուղ և չամիչ, առաջացող հեղուկից պետք է պարբերաբար ազատվել։ Շարունակեք մեկ ամիս։
Քրոնիկ բրոնխիտ. 1 թ/գ թարմ աղացած պղպեղ սևի պտղի փոշին խառնեք 300 գ մեղրի հետ։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Խորուրդ է տրվում որպես միզամուղ` սրտի անբավարար աշխատանքի, նաև դաշտանի ուշացման կամ բացակայության դեպքում։
Մարսողությունը լավացնող. 1 թ/գ պղպեղի պտուղը 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Տղամարդկանց համար
Շագանակագեղձի ադենոմա. Փոշիացրեք, խառնեք պղպեղի պտուղ, նռան չորացրած կեղև, ընկույզի միջուկ (1։2։2)։ Պատրաստեք մասուրի պտղի թուրմ. 1 ճ/գ պտուղը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ փոշիների խառնուրդ` 100 մլ թուրմի հետ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր։
Առնականության անկում. 200 մլ կաթի մեջ լուծեք կես թ/գ պղպեղի փոշու և շաքարավազի խառնուրդ (1։1), անմիջապես խմեք։ Շարունակեք 7 օր։
Յուղամզվածք. 1 ճ/գ պղպեղի փոշին լուծեք 200 մլ ձիթապտղի յուղի մեջ, 5-10 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Շփեք մաշկին օստեոխոնդրոզի, հոդացավի, ռադիկուլիտի, դեմքի եռաճյուղ նյարդի, նևրիտի, միոզիտի, պարալիչի դեպքում։
Գրիպ. Խառնեք կեսական թ/գ պղպեղի պտղի և կոճապղպեղի արմատի փոշիներ, 2 թ/գ մեղր։ Խմեք 3-ական թ/գ` օրը 4-5 անգամ։ Լավ արդյունք է տալիս հիվանդության նախնական շրջանում։
Գազերի կուտակում որովայնում, մետեորիզմ. Փոշիացրեք, խառնեք դափնու 1 միջին տերև և պղպեղի 1 հատիկ, լուծեք թեյի մեջ։ Խմեք օրը 2 անգամ, շարունակեք 3 օր (ոչ ավելի)։
Վիտիլիգո. Հալեցրեք հավի ներքին ճարպը, ավելացրեք փոշիացրած պղպեղի, սոյայի և ոլոռի խառնուրդ (1։1։1), մինչև ստացվի համասեռ զանգված, 5 րոպե եփեք։ Քսեք մաշկի գունազուրկ հատվածին։ Շարունակեք 40 օր։
Որքին. Խառնեք պղպեղի փոշի և հինա (1։1), քսեք մաշկին։
Սկրաբ. 1 ճ/գ խոշոր աղացած պղպեղը խառնեք 100 գ ծովի աղի և 2 ճ/գ բուսայուղի հետ։ Օգտագործելուց առաջ խառնուրդը լուծեք 50 մլ եռջրում։ Քսեք մաշկին, 2 րոպեից լվացեք։ Աղը մաքրում է մաշկը, իսկ պղպեղը լավացնում է արյան շրջանառությունը։
Լուծ. Կուլ տվեք պղպեղի 5 պտուղ ուտելուց 2 ժամ առաջ, գոլ ջրի հետ։ Մինչև ուտելը չի կարելի սառը ջուր խմել։
Հակաուռուցքային. Եռացրեք չզտված բուսայուղ, անջատեք կրակը, պղպեղի պտուղները 5 րոպե թրմեք յուղի մեջ։ Պղպեղի պտուղը տեղադրեք սև չամիչի մեջ։ Կերեք 5 այդպիսի «դեղահաբ» օրվա ընթացքում, 5-10 րոպե ծամեք։ Շարունակեք 15-20 օր։
Քարեր լեղապարկում, երիկամներում. Առաջին օրը կերեք մեկական չամիչ և պղպեղ` ուտելուց 30 րոպե հետո։ Երկրորդ օրը` երկուականգ, տասներորդ օրը` տասական, որից հետո նվազեցրեք չափաքանակը օրը մեկ «դեղահաբով»։
Զգուշացում։ Չափաբաժինների գերազանցումը կարող է առաջացնել ստամոքսի սուր խանգարում, արտաքին օգտագործման դեպքում` այրվածք։ Պղպեղ սևը և դրանից ստացված պատրաստուկները հակացուցված են ստամոքսի և 12-մատնյա աղիի, լյարդի հիվանդությունների դեպքում։ Պետք է զգուշանան ալերգիկ հիվանդները (սուր շրջանում)։
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն